«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ», 20-ը սեպտեմբերի, 2020

47 Просмотры
Издатель
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ», 20-ը սեպտեմբերի, 2020

• Շաբաթը բուռն էր խորհրդարանում։ Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան ընթացավ թեժ մթնոլորտում։ Իշխանությունը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի քննադատության թիրախում։

• Հաղորդման հյուրն է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

• Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ընտրեց Սահմանադրական դատարանի դատավորներ։

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր դատարանի ճգնաժամը հաղթահարված է համարում։

• Իշխանության ընտրյալներին դեմ են իրավապաշտպանները, իշխող ուժին մեղադրում են «նախորդ ռեժիմի հետ պայմանավորվածություններ» ունենալու համար։

• Հաղորդման հյուրն է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

• Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը՝ նաև Ազգային ժողովում։ Նախարարին անվստահություն հայտնելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը մերժվեց, փոխարենը կրքեր բորբոքեց իշխանության և ԲՀԿ-ի միջև։ Վարչապետ Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի «երկխոսություն»-ը շարունակվեց «Ֆեյսբուքում» փոխադարձ վիրավորանքներով։

• «Գագիկ Ծառուկյանի գրառման հասցեատերն իրեն գտել է այնտեղ։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանն էր Գագիկ Ծառուկյանի հետ երկիրը զարգացնելու հուշագիր ստորագրում»,- ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի արձագանքը վերջին զարգացումներին։

Կիրակնօրյա վերլուծականն այսօր՝ ժամը 20:00-ին, Հրայր Թամրազյանի հետ:

Դիտեք «Ազատություն» TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և BeeTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։
Категория
Рецепты Армении
Комментариев нет.