«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ», 06-ը սեպտեմբերի, 2020

50 Просмотры
Издатель
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ», 06-ը սեպտեմբերի, 2020

Այսօր՝ «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման եթերում.

• Շաբաթվա արտակարգ դեպքերը՝ մարդկային կորուստներով։ Ալկոհոլային թունավորման հետևանքով մահացածների թիվը մոտեցել է 17-ին, «Պռոշյանի կոնյակի գործարանի» պայթյունը խլել է երկու մարդու կյանք։ Մինչ այս Երևանում փլուզվել էր բնակելի շենք։

• Հաղորդման հյուրն է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

• Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի օրակարգի շուրջ համախմբված ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» կուսակցությունները թեժ աշուն են խոստանում։ Պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն է մանրամասնում։

• «Իշխանության դեմ համախմբված ուժերի օրակարգը փուչ է։ Նեղ անձնային շահերն են դրդել նրանց միավորվել»,- ընդդիմադիրների քննադատություններին արձագանքում է իշխող խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

• Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բազմամարդ ցույցերը չեն մարում։ Ցուցարարների նկատմամբ ճնշումներն ավելի են կոշտացել։ Իրավապահներն ընդդիմադիրներին հալածում են նաև կալանավայրերում։

• Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Ռուսաստանում թունավորել են «Նովիչոկ» խմբի թույնով։ Գերմանիայի կառավարության այս հայտարարությունն արևմուտքում վրդովմունքի ալիք է բարձրացրել։ Արևմտյան լիդերները Մոսկվայից բացատրություն են պահանջում։

Կիրակնօրյա վերլուծականն այսօր՝ ժամը 20:00-ին, Հրայր Թամրազյանի հետ:

Դիտեք «Ազատություն» TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և BeeTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։ See Less
Категория
Рецепты Армении
Комментариев нет.